ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ղրիմի թաթարները հայտարարել են ինքնավարություն ստեղծելու մասին

Ղրիմի թաթարները հայտարարել են ինքնավարություն ստեղծելու մասին
30.03.2014 | 18:19

Երեկ Ղրիմի թաթարների Կուրուլթայի արտահերթ նիստի ժամանակ որոշում է ընդունվել «ազգային-տարածքային ինքնավարության» ստեղծման մասին: Նիստը Ղրիմի թաթարների մեջլիսին հանձնարարել է «հարաբերություններ սկսել միջազգային կազմակեպությունների` ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԻՀԿ-ի (Իսլամական համագործակցության կազմակերպություն), պետությունների խորհրդարանների և կառավարությունների հետ»` Ղրիմի թաթար ժողովրդի իրավունքների ապահովման համար` «իր պատմական հայրենիք Ղրիմում ազգային-տարածքային ինքնավարության ձևով ինքնորոշվելու նպատակով»: Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովը լրագրողներին հայտարարել է, որ այդ փաստաթուղթը չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և ՈՒկրաինայի կողմից թերակղզու տարածքի կորուստը: Չուբարովն ասել է, թե Ղրիմի թաթարները կարող են հանրաքվե անցկացնել, որպեսզի հաստատեն ինքնավարություն ստեղծելու իրենց ձգտումը:

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ