ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ դեսպանը պարզաբանումներ է ներկայացրել Ջեյմս ՈՒորլիքի ելույթի առնչությամբ

ԱՄՆ դեսպանը պարզաբանումներ է ներկայացրել Ջեյմս ՈՒորլիքի ելույթի առնչությամբ
08.05.2014 | 11:32

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պարզաբանել է լրագրողներին՝ ինչո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հիմա ներկայացրել կարգավորման 6 կետանոց հիմնարար սկզբունքները. «Կա 3 պատճառ, առաջին՝ լրանում է մայիսի 14-ին ստորագրված հրադադարի պայմանագրի 20-ամյակը, երկրորդ՝ վերջին ամիսներին կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, և այս ելույթով Ուորլիքը փորձում է նոր լիցք հաղորդել բանակցություններին։ Եվ երրորդ՝ համանախագահն ուզում էր ներկայացնել ԱՄՆ քաղաքականությունը և տարբերակել՝ Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը և շրջակա տարածքների կարգավիճակը, որովհետև տպավորություն է, որ 2 մայրաքաղաքներում, հասարակություններում, Լեռնային Ղարաբաղում այդ տարածքները դիտարկում են որպես ընդհանուր, սակայն դրանք տարբեր են դրա հետ կապված՝ արդյունքներն էլ պետք է տարբեր լինեն», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ