ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ալիևը Հայաստանի համար տխուր ապագա է կանխատեսել

Ալիևը Հայաստանի համար տխուր ապագա է կանխատեսել
15.05.2014 | 14:11

«Ցավոք, պետք է ընդգծեմ, որ մեր արտաքին քաղաքականության հիմնական հարցում` հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ մինչ այժմ լուրջ առաջընթացի չենք հասել: Հայկական կողմը տարբեր պատրվակներով շարունակում է ձգձգել բանակցային գործընթացը` փորձելով պահպանել գործող ստատուս քվոն: Ճիշտ է, անցած տարվա վերջին բանակցային գործընթացում նկատվեց հարաբերական աշխուժացում: Այդ պատճառով կարելի է ենթադրել, որ 2014-ին այդ պրոցեսը կշարունակվի», -հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` The Business Year-ին տված հարցազրույցում:
Ալիևն ասել է, թե «Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր պատմական հողի վրա ստեղծել հայկական երկրորդ պետություն»: Նրա խոսքով` հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, հայկական պետությունը դուրս կմնա տարածաշրջանի զարգացման բոլոր տրանսազգային և տարածաշրջանային նախագծերից, հայ ժողովրդի վիճակը կշարունակվի վատթարանալ, իսկ երկրի մնացած սոցիալ-տնտեսական ներուժը կսպառվի», -ահա թե ինչպես է պատկերացնում Ադրբեջանի նախագահը Հայաստանի ապագան` ԼՂ հակամարտության շարունակման պայմաններում:

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ