ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բարոզուն կայցելի Բաքու

Բարոզուն կայցելի Բաքու
07.06.2014 | 11:44

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հունիսի 13-15-ին կայցելի Ադրբեջան, հաղորդում է Եվրամիության պաշտոնական կայքէջը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Բարոզուն մի շարք հանդիպումներ կունենա պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության, էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր:
Հունիսի 11-ին Բարոզուն լինելու է Մոլդովայում, հունիսի 12-ին՝ Վրաստանում:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ