Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Առայժմ լռում են

Առայժմ լռում են
11.11.2014 | 17:52

Երեկ ՀՀ նախագահը խոսեց ընդդիմադիր եռյակի ներկայացրած 12 կետերի մասին, իսկ այսօր ԱԺ-ում ընդդիմադիրները նրան պատասխանեցին լռությամբ: Առավոտյան քննարկվեց 2015-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը 50 րոպեում ներկայացրեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նիստից հետո լրագրողներն ընդդիմադիր եռյակից փորձեցին մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահի հարցազրույցի առնչությամբ, մասնավորապես, «12 կետերը» վերանայելու առաջարկի: «Այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- խոսքները մեկ արած ասում էին եռյակի բոլոր պատգամավորները: Գուցե վերջիններիս լռությունը պայմանավորված է նրանով, որ դեռևս չե՞ն քննարկել նախագահի առաջարկը և, որպեսզի երեքով յոթ երգ չերգեն, որոշել են այս պահին չխոսել:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ