ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հովիկ Աբրահամյանը ձգում է գոտին

Հովիկ Աբրահամյանը ձգում է գոտին
05.12.2014 | 13:01

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է Ամանորին ընդառաջ կրճատել ծախսերը: «Պատրաստ եմ: Ամեն դեպքում՝ մենք պետք է նաև մեր գոտիները ձգենք՝ ելնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից: Ես կարծում եմ, որ եթե անհրաժեշտ է, մի քիչ կձգենք, մեր ծախսերը կկրճատենք»,- ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է ՀՀԿ պատգմավորներից մեկի կոչով կրճատել ամանորյա ծախսերը:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ