ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մեկնարկել է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը

Մեկնարկել է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը
23.02.2015 | 12:30

Փետրվարի 23-ից սկսվել է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Այս տարի Ակադեմիայի ունկնդիրների թիվը 26 է՝ դատավորների 10 և դատախազների 16 թեկնածու: Ընդ որում, Ակադեմիայում առաջին անգամ մասնագիտական պատրաստում են ստանում դատախազի 5 թեկնածուներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Դատավորների և դատախազների թեկնածուների համար ուսումնառության տևողությունը սահմանված է մոտ 10 ամիս (2015 թվականի փետրվարի 23-ից դեկտեմբերի 11-ը), որն ընդգրկում է լսարանային ուսուցում (4 կրթական հատվածով) և ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջան (հունիսի 8-ից հոկտեմբերի 16-ը): Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1230 ակադեմիական ժամ է:
Ուսուցման ծրագրով նախատեսված է թե՛ մասնագիտական, թե՛ հարակից առարկաների դասավանդում: Որպես դատավորների և դատախազների թեկնածուների կրթական ծրագրերի մերձեցման գործընթացի դրսևորում՝ Ակադեմիայում որոշ դասընթացների ուսուցանումն իրականացվելու է համատեղ:

Դիտվել է՝ 2368

Մեկնաբանություններ