Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

50 միլիոն դրամ՝ զոհվածների ընտանիքներին

50 միլիոն դրամ՝ զոհվածների ընտանիքներին
13.11.2015 | 01:04

Կառավարությունն իր խոստումն իրականություն է դարձնում։ «Տուլայում ավտոբուսի վթարից զոհվածների ընտանիքներին կհատկացվի 1,5-ական մլն դրամ։ Բուժման ընթացքում գտնվող 14 տուժածներից յուրաքանչյուրին՝ 700 հազար դրամ, իսկ ավտոբուսում գտնվող ուղևորներին՝ 500-հազարական դրամ»,- երեկ գործադիրի նիստում ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Նշենք, որ ընդհանուր առմամբ պետությունը կտրամադրի 50 մլն դրամ։ Ինչ խոսք, մարդկային կորուստն անդառնալի է, սակայն նրանց ընտանիքներին ցուցաբերված դրամական օգնությունը պակաս կարևոր չէ։ Նախարարը նշեց, որ բուժման մեջ գտնվող ուղևորները Հայաստան կտեղափոխվեն պետական աջակցությամբ։ Պետությունը, ինչպես ասում են, իր պարտքը կատարում է, իսկ նա, ով վթարի ուղղակի պատասխանատուն է (խոսքը Արթուր Հարությունյանի՝ «Պալաչի» մասին է), սեփական գրպանները զարմանալիորեն թափ չի տալիս։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ