«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Հռոմի պապի այցը լուրջ աշխարհաքաղաքական իրադարձություն է»

«Հռոմի պապի այցը լուրջ աշխարհաքաղաքական իրադարձություն է»
24.06.2016 | 01:14

Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցելությունը ոչ միայն հոգևոր առումով, այլև աշխարհաքաղաքական առումով է լուրջ իրադարձություն՝ հունիսի 23-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Վաղը Հայաստան է ժամանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, դա լուրջ իրադարձություն է ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Սա միասնության կոչ է բոլոր քրիստոնյա ժողովուրդների համար»,- ընդգծել է Շարմազանովը։


Նա նշել է, թե ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում Սերժ Սարգսյանը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգ այցի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, եռակողմ հանդիպման արդյունքները։ «Սա հանդիպում էր Վիեննայի պայմանավորվածությունները շարունակելու առումով։ ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման առումով չի փոխվել, մենք բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք, երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, որի առանցքը պետք է լինի ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտումը»,- նշել է Շարմազանովը։ Նրա խոսքով, նախագահը ներկայացրել է ԼՂ իր այցի արդյունքները։ «Այնտեղ ևս իրավիճակը վերահսկելի է, խաղաղությունը պահպանվում է։ Իբրև Արցախի անվտանգության երաշխավոր, ՀՀ նախագահը ևս մեկ անգամ այցելել է, որպեսզի տեսնի իրավիճակն առաջնագծում»։


Շարմազանովը նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, շեշտելով, որ դա նրա հիվանդ երևակայության արդյունքն է. «Ոչ միայն պաշտոնական Երևանն է անմիջապես արձագանքել, այլև այսօր պաշտոնական Մոսկվան շատ խիստ արձագանքել է Նովրուզ Մամեդովի արտահայտությանը՝ արձանագրելով, որ Ադրբեջանի իշխանությունները սուտ են խոսում»։

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ