«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պարգևատրություններ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ

Պարգևատրություններ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ
20.09.2016 | 21:51

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման, իրավակարգի և օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և արվեստի բնագավառներում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար մի խումբ անձանց պարգևատրել է ՀՀ բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ:
Տարբեր բնագավառներում ակնառու հաջողությունների հասած անձանց Սերժ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևներ, շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պարգևների արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ