Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ե՛վ գումարներ են խնայում, և՛ պաշտպանում են իրենց կադրերին

Ե՛վ գումարներ են խնայում,  և՛ պաշտպանում են իրենց կադրերին
20.10.2017 | 07:56

Ով կփորձի խոչընդոտել բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը, կտուգանվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ մասնագիտական պարտականությունը կատարելիս բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքում նախատեսվում է 3-7 տարվա ազատազրկում: Սա կառավարության երեկվա նիստի որոշումն է, որի նախաձեռնողներն են ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանը: Ասել, որ մինչ այս ցանկացած ոք անպատիժ կարող էր խոչընդոտել կամ սպառնալ բուժաշխատողներին իրենց մասնագիտական գործունեության ժամանակ, ճիշտ չի լինի: Նկատենք, որ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծով եղած պատիժները խստացվում են:

Ինչ խոսք, սա կարևոր նշանակություն ունի բուժաշխատողների բարոյահոգեբանական և իրավունքների պաշտպանության առումով: Սակայն լավ կլիներ, որ հիվանդների կամ վատառողջ այցելուների իրավունքները ևս պաշտպանված լինեին, խստացվեին բուժաշխատողների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները՝ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում: Գործադիրի երեկվա նիստում սա ոլորտի միակ հարցը չէր: Առաջիկայում առողջապահության նախարարությունը նախատեսում է 9 մլն դրամի խնայողություն իրականացնել, միավորելով Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ՓԲԸ-ն և ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը: Եթե խնայված գումարներն ուղղվելու են սոցիալապես անապահովների պարտադիր բուժապահովագրությանը, ապա երկու ինստիտուտների միավորման գործընթացը, թերևս, այնքան էլ ցավալի չի լինի, քանի որ, ըստ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի, այդ գործընթացի արդյունքում կկրճատվի 11 հաստիք:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ