Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.09.2020 | 00:01

Մոմի հանգերով շշունջն է լսվում
կրկին երկնային.
Ափերս դրած Քո ափերի մեջ,
Հավատի կանաչ ընձյուղը կտցիս,
Ես վեր եմ ելնում ամպերի միջով,
Փեշիդ եմ հասնում ու խոստովանում,
Որ սիրում եմ Քեզ, Արքան ես Դու իմ`
ՈՒ չկա Քեզնից մեկը առավել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ