Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Արժեքային ճգնաժամ. Ստեփան Դանիելյան

Արժեքային ճգնաժամ. Ստեփան Դանիելյան
23.07.2022 | 09:13

Մի քանի բան պետք է ֆիքսենք, որ մեր անելիքները պարզ լինեն։


-Նիկոլը դատապարտված է գնալ ռեպրեսիաների, ու դրանց ծավալը գնալով մեծանալու է, ինքն այլ ելք չունի, դա իր համար կյանքի ու մահվան խնդիր է' կորցրեց իշխանությունը, կորցնելու է ամեն ինչ, իսկ իշխանությունը պահելու համար ռեպրեսիաներից զատ այլ գործիք այլևս չունի։ Սակայն իր հենասյուներն իր նման մահապարտներ չեն, դա էլ իր թույլ կողմն է։
-Քաղաքացիական հասարակություն, իրավապաշտպաններ և նման բաներ չունենք, դրանց փուչիկը պայթել է արդեն վաղուց։ Դա էլ վերջնականապես ֆիքսենք։
-Այն վիճակը, որում հիմա հայ ժողովուրդը գտնվում է, դա քաղաքական խնդիր չէ, դա արժեքային ճգնաժամ է, ու լուծումը քաղաքական կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է, որը արժեքային փոփոխություններ պետք է բերի՝ դրանք նախօրոք ձևակերպելով։


Սրանք ուղղակի ֆիքսենք՝ հետագա անելիքների համար։

Դիտվել է՝ 21137

Մեկնաբանություններ