Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Այսօրիկ մտածումներ

Այսօրիկ մտածումներ
05.09.2023 | 23:06

Ժասիկն Աստծուց շատ է ինձ ներել,

թեև ես երբեք չարություն չեմ արել։

Իմ ապրած կյանքում, կենցաղում և

բնության մեջ սիրո իմ չափանիշը հայրենիքն ու

երեխաներն են եղել, թեև

չափից ավել զենք եմ սիրել,

տարվա բոլոր եղանակները,

ծառ ու ջուր, աղբյուրից բռով ջուր խմել։

Իմ ամենասիրելի չարությունը

մրգօղիներ խմելն է եղել,

իսկ ամենասիրելի զգացումը աշխարհի և

բնության գեղեցկությունը զգալն ու

նրանով ապրելը հայրենիքիս մեջ։

Ռոլանդ Շառոյան

Դիտվել է՝ 6681

Մեկնաբանություններ