Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Մանդատը հաճախ այնպիսի փորձանք ա դառնում, որ ամեն մարդ տակից չի կարա դուրս գա

Մանդատը հաճախ այնպիսի փորձանք ա դառնում, որ ամեն մարդ տակից չի կարա դուրս գա
21.11.2024 | 21:43

Մի կարծեք, թե մանդատը միայն աշխատավարձ ա, լիքը պրեմյա ու թանկ ճամփորդություններ։ Դա արտաքին կողմն ա։

Մանդատը հաճախ այնպիսի փորձանք ա դառնում, որ ամեն մարդ տակից չի կարա դուրս գա։

Դրա համար պիտի հզոր կամք ունենաս ու քաղաքական մեծ փորձառություն։

Օրինակ, տեսեք երեկ ինչ եղավ։

Մտա սուպերմարկետ, որ կալբաս ու գարեջուր առնեմ։ Լավ էլ ապխտած կալբաս էր։

Վերջը, քարտս տվեցի աղջկան, որ փողը ստանա, սա անցկացրեց ու ասեց, որ մեջը փող չկա։

Ասի՝ ինչ ես դուրս տալիս, ա՛յ աղջի, էրեկ եմ ահագին պրեմյա ստացել։ Սա նորից անցկացրեց ու ասեց, որ հաստատ մեջը փող չկա։

Արդեն ուզում էի կատաղեի ու սուպերմարկետի կարտոլները տակնուվրա անեի, մեկ էլ նկատեցի, որ շփոթել եմ ու քարտի փոխարեն մանդատս եմ տվել։

ՈՒ սա ընդամենը մի օրինակ ա։

Էնպես որ, ձեններդ տաք տեղից ա գալիս։

Աղազար Հովիկյան

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6648

Մեկնաբանություններ