Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Տրանսպորտային կոլապս

Տրանսպորտային կոլապս
03.12.2024 | 12:37

Առավոտվանից մարդիկ մնացել են Երևանի կանգառներում։ Տրանսպորտը չի աշխատում։ Ավտոբուսի վարորդները գործադուլ են անում։ Պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմանները (զուգարան, ժամային գերծանրաբեռնվածություն, խոստացված աշխատավարձի բարձրացում և այլն)։

Քաղաքային իշխանություններն ակնարկում են, որ վարորդներն անկանխիկ վճարման համակարգի ներդրման հետևանքով զրկվել են ստվերային գումարներից և հենց այդ պատճառով են գործադուլ անում։ Վարորդներն ընդունում են, որ ձախ գումարներ եղել են, բայց այդ գումարների մեծ մասն, ըստ իրենց, վերև է գնացել։ Այսինքն, ասում են այն, ինչ մենք ենք ասում պարբերաբար։ Ասում ենք, որ կա հսկայական ստվեր, և այդ ստվերը վերացնելը, համակարգը բարեփոխելը, վարորդների համար արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելն է առաջնային խնդիրը, այլ ոչ թե տրանսպորտի գինը թանկացնելը։

Եթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվող քաղաքացիները` չվճարելով։ Մեր ստորագրահավաքի ընթացքում քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հենց դա էր ասում։ Ասում էին եթե թանակցրին, չենք վճարելու։

Մի խոսքով, օրվա իշխանությունը տապալվել է բոլոր ոլորտներում` անվտանգայինից մինչև տրանսպորտ։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3957

Մեկնաբանություններ