Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Անտարբերությունը ոչ միայն խոցում է ազգային արժանապատվությունը, այլև նպաստում է ադրբեջանական քարոզչության և քաղաքականության հաջողությանը

Անտարբերությունը ոչ միայն խոցում է ազգային արժանապատվությունը, այլև նպաստում է ադրբեջանական քարոզչության և քաղաքականության հաջողությանը
07.09.2025 | 12:32

Սոցցանցերի հայկական տիրույթում անհասկանալի ու ցավալի մի երևույթ է նկատվում․ ոմն ինքնահավան ֆուտբոլիստի՝ Ռոնալդուի մասին անիմաստ ու դատարկ նյութերն ավելի մեծ տարածում և արձագանք են ստանում, քան մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցերը։ Մինչդեռ Բաքվում դեռևս ապօրինի պահվող հայ ռազմագերիների ճակատագիրը, նրանց տառապանքներն ու խախտված իրավունքները շատերի ուշադրությունից դուրս են մնում։ Ավելի ծանր ու աններելի է այն փաստը, որ ժամանակավորապես բռնազավթված Արցախում Բաքվի բռնապետական վարչախումբը հետևողականորեն ոչնչացնում է համամարդկային արժեքներ ներկայացնող հայկական մշակութային ժառանգությունը, իսկ հայկական հանրային դաշտում դրա շուրջ անհրաժեշտ աղմուկ ու լայն քննարկումներ գրեթե չկան։

Այս անտարբերությունը ոչ միայն խոցում է ազգային արժանապատվությունը, այլև նպաստում է ադրբեջանական քարոզչության և քաղաքականության հաջողությանը։ Երբ մենք ավելի մեծ եռանդով քննարկում ենք թեթևամիտ կուռքերի անձնական կյանքը, քան մեր սեփական ժողովրդի ապրած ողբերգությունները, մենք կամա թե ակամա դառնում ենք մեր հիշողության, մշակույթի և ազգային արժեքների ինքնաոչնչացման մասնակից։

Ժամանակն է սթափվելու և հասկանալու մի պարզ բան. եթե մենք չկենտրոնանանք ռազմագերիների ազատման, Արցախի հայկական ժառանգության պաշտպանության և պետականամետ օրակարգի վրա, ապա ուրիշ ոչ ոք դա մեզ համար չի անելու։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Դիտվել է՝ 2842

Մեկնաբանություններ