ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մեղադրյալը դու՛ք էիք, իսկ դատավորը՝ Միքայել Սրբազանը

Մեղադրյալը դու՛ք էիք, իսկ դատավորը՝ Միքայել Սրբազանը
24.09.2025 | 14:03

Հետևում էի Միքայել Սրբազանի դատական նիստին ու, «պարոնայք» դատախազներ, դատավորներ, քննիչներ... դուք ամոթից գետինը չե՞ք մտնում։

Չամաչեցի՞ք Սրբազանի խոսքերից, ձեր ողորմելի ու թշվառ վիճակից զզվանք չապրեցի՞ք։

Գոնե հասկացա՞ք, որ Սրբազանն ավելի ազատ էր քան դուք, որովհետև Նա ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆ Է (չնայած իր իշխանական ծագմանը), իսկ դու՛ք՝ ընդամենը մի դասալիքի ստրուկներ եք։

Սրբազանը չի վախենում, որովհետև Նա մոտ է Աստծուն։ Նա գիտի, որ պետք է գար այն օրը, երբ նեռի կնիքը իրենց վրա վերցրածները կդատեին Քրիստոսի ծառաներին, բայց Նա նաև գիտի Տիրոջ պատգամը՝ «երբ ձեզ դատեն, դուք մենակ չեք լինի, Ես կլինեմ ձեզ հետ ու կխոսեմ ձեր փոխարեն»։

Հենց դրա համար էլ Սրբազանը չի վախենում ու ձեզ ձեր տեղն է ցույց տալիս, իսկ դուք ՎԱԽԵՆՈՒՄ եք, վախենում եք նիկոլից, վախենում եք աշխատանք կորցնելուց, վախենում եք նեղություն կրելուց, վախենում եք դատարանի առաջ կանգնելուց՝ վախենում եք բոլորից ու ամեն ինչից, և այդ վախերի մեջ կորցնում, ուրանում եք Աստծուն, պղծում եք ձեր եկեղեցին, դավաճանում եք ձեր հայրենիքը, նզովքի տակ եք դնում ձեր սերունդներին... մինչդեռ պետք էր պարզապես մի՛ քիչ, թեկուզ շա՜տ քիչ ԱՍՏՎԱԾԱՎԱԽ լինել։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, «պարոնայք» դատախազներ ու դատավորներ, այսօր Միքայել Սրբազանի դատը չէր, այսօր ձե՛ր դատն էր, ձեր իշխանությա՛ն դատն էր, այսօր մեղադրյալը դու՛ք էիք, իսկ դատավորը՝ Միքայել Սրբազանը...

Դիտվել է՝ 3363

Մեկնաբանություններ