ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Այս վտանգավոր խաղը մի օր ավարտվելու է, իսկ տակը մնալու են ռեժիմի դեմքի համար խամաճիկ ծառայածներն ու «գլխարկ փոխողները»

Այս վտանգավոր խաղը մի օր ավարտվելու է, իսկ տակը մնալու են ռեժիմի դեմքի համար խամաճիկ ծառայածներն ու «գլխարկ փոխողները»
26.10.2025 | 13:09

Իշխանությունը միանգամից մի քանի ճակատով է խաղում, սակայն բոլորը մեկ ընդհանուր նպատակի են ծառայեցվում` երկրի օկուպացիա և իշխանության երկարաձգում:

Փորձում են չեզոքացնել համայնքների այն ղեկավարներին, որոնք յուրային չեն, շուտով նաև պայմանական չեզոքներով էլ կզբաղվեն:

Երկրորդ, փորձում են հեղինակազրկել երկրում ամենաբարձր հանրային վստահություն վայելող կառույցը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Արանքում էլ Վաղարշապատում փորձում են ընտրություն կրել` այնտեղ կենտրոնացնելով իրենց ողջ ռեսուրսը: Այնտեղ փորձում են ներկայանալ մի թեկնածուով, ով իրականում շիրմայի դեր ունի, իսկ տակը թաքցված է այս իշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը` օդիոզ դեմքերով, ճամբարափոխներով ու պետության ոչնչացման գաղափարներով:

Խորամանկ աղվեսը միշտ երկու ոտքով է թակարդն ընկնում: Մեկ է` այս վտանգավոր խաղը մի օր ավարտվելու է, իսկ տակը մնալու են ռեժիմի դեմքի համար խամաճիկ ծառայածներն ու «գլխարկ փոխողները»:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ