Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ալիևի օրակարգը՝ Երևանի կատարմամբ

Ալիևի օրակարգը՝ Երևանի կատարմամբ
07.11.2025 | 11:25

«Քաղաքական մակարդակում մենք խնդիրներ չունենք, խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Ներքին կապ եմ տեսել, որ օրինակ ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան ՀՀ-ում հնչում է Արցախ անունը»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Այս խոսքերը, փաստացի, արդարացում են Ալիևի վերջին ելույթի համար, որը վերաբերում էր ժողովրդագրական էքսպանսիային և Ադրբեջանի տարածքային նկրտումներին Հայաստանի նկատմամբ։

Փաշինյանի այս մոտեցումը վտանգավոր է ոչ միայն քաղաքական, այլև բարոյահոգեբանական մակարդակում․

● եթե «Արցախ» ասելը նույնացվում է «Բասարգեչար» ասելու հետ, ապա դրանով մերժվում է Արցախի պատմական և իրավական գոյության հիմքը, իսկ ազգային հիշողությունը ներկայացվում է իբրև «հոգեբանական խանգարում»։

● Սա այլևս պարտվողական քաղաքականություն չէ, սա վասալային մտածողություն է, որտեղ իշխանությունը ոչ թե հակադրում, այլ հարմարեցնում է սեփական խոսույթը Ալիևի օրակարգին։

Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական վասալիտետի ներքո։

Նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջադրվում է ԱԺ ընտրություններում, Ալիևը Բաքվից ձևակերպեց նրա ապագա նախընտրական օրակարգը՝ խաղաղության, սահմանների և «հոգեբանական խնդիրների» թեմաներով։

Այս ամենը վկայում է, որ գործող իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել՝ իբր հարմարվելը խաղաղություն է, իսկ հիշողությունը՝ խնդիր։

Պետությունները չեն ապրում սեփական պատմության ուրացման հաշվին․ նրանք գոյատևում են հիշողությամբ, արժանապատվությամբ և ինքնագիտակցությամբ։

Հայաստանի հոգեբանական խնդիրն այս իշխանությունն է, որը կորցրել է ինքնահարգանքի զգացումը։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 18480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ