Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կյանքի հիմքը աշխատանքով կերտած բարիքն ու բարեկեցությունն է

Կյանքի հիմքը աշխատանքով կերտած բարիքն ու բարեկեցությունն է
03.12.2025 | 18:00

Միլիոնավոր հայերի ամեն օր ու ամեն ժամ ներշնչել են, թե քո գործը բիզնես սովորելն է՝ բիզնես սովորի, փող սարքի ու քո ուզածով ապրի։ Բայց երբևէ չեն ասել որ փող սարքելը միայն այլոց հաշվին է լինում։ Որ փող սարքելը նույնն է՝ ինչ դիմացինին աննկատ թալանելը։

Երբևէ չեն բացատրել, որ կյանքի հիմքը աշխատանքն է, աշխատանքով կերտած բարիքն ու բարեկեցությունը։

Որ աշխատանքը թե՛ անհատի, ու թե՛ պետության հիմքն է։

Որ չաշխատող մարդն ու երկիրն անհնար է։

Որ ներկա հզոր Ամերիկան գոնե նախկինների աշխատանքի հաշվին է էսօր հզոր ու վաղն էլ հզոր կլինի, եթե այսօր աշխատի։

Որ աշխատելու համար էլ կրթվել ու մասնագիտանալ է պետք։

Որ կրթական ամենահիմնարար առարկաներից մեկն էլ քաղաքագիտությունն է՝

գիտելիք մարդու ու առհասարակ բոլոր տեսակի սուբյեկտների շահային վարքի մասին։

Այ էս տարրականն անտեսելով, հայկական տգետ շրջապատն ու այդ շրջապատին ստրկագրված հայ ծնողն իր զավակին ոչ թե դեպի ռեալ գիտելիք, ուսում, այլ բիզնես մղելով, սարքում է ապագա զոհ։

Ասածս էն է, որ ձրի քաղաքագիտություն սովորեք, կյանքի պահանջ - ճշմարտությունները հարգեք, որ ապրեք, որ կյանքը որպես ողորմելի քարշ չտաք։

Արա Հարությունյան

Դիտվել է՝ 8856

Մեկնաբանություններ