ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նույնն եմ մաղթում ԱՄՆ–ին, եթե նրանց համար ՀՀ իշխանությունների վարքագիծը համարձակ ու ստեղծարար դիվանագիտություն է

Նույնն եմ մաղթում ԱՄՆ–ին, եթե նրանց համար ՀՀ իշխանությունների վարքագիծը համարձակ ու ստեղծարար դիվանագիտություն է
10.12.2025 | 10:53

Հայաստանում՝ Ամերիկայի առևտրի պալատում, ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների և գործարար համայնքի հետ գործակցության նոր հնարավորությունների մասին ելույթ ունենալով, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, իհարկե շատ այլ հետաքրքիր բաներ ասաց, բայց ինձ ամենաշատը զավեշտալի թվաց այն միտքը, թե Փաշինյանի և Ալիևի «Համարձակ ու ստեղծարար դիվանագիտության շնորհիվ կողմերի վարչակազմերը հաջողության են հասել այնպիսի մարտահրավերների կարգավորման հարցում, որոնք տասնամյակներ շարունակ կանխել են առաջընթացը»։

Հարգելի դեսպանը կարծես իսկապես ձեռք է առնում մեզ, թշնամու կամքին լիակատար ենթարկումը անվանելով «Համարձակ ու ստեղծարար դիվանագիտություն»։

Մնում է այդպիսի դիվանագիտություն մաղթել նաև ԱՄՆ–ին, եթե իսկապես նրանց համար Հայաստանի իշխանությունների վարքագիծը համարձակ ու ստեղծարար դիվանագիտություն է։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ․Գ․

Չնայած բոլորս գիտենք, թե նա ինչ նկատի ունի դիվանագիտական լեզվից թարգմանաբար․․

Դիտվել է՝ 2438

Մեկնաբանություններ