«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դավիթը՝ քավության նոխա՞զ

Դավիթը՝ քավության նոխա՞զ
18.12.2025 | 14:05

Ըստ ԶԼՄ-ների և սոցցանցերի օգտատերերի՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պաշտոնանկ է արվել՝ դեկտեմբերի 7-ին ուժայինների կողմից զավթված Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Նիկոլի քիմքով շաբաշ-փարթին խայտառակելու՝ տեղում հակաեկեղեցական հոգևորական չգտնելու և համապատասխան քանակով մասովկա չապահովելու պատճառով։

Բնավ, Դավիթին պաշտպանելու նպատակ չունեմ։

Բայց խնդիրը ոչ այդքան Դավիթի վատ աշխատանքն էր, այլ Միքայել Սրբազանին բանտարկելուց հետո Նիկոլի Գյումրիում չընդունված լինելը։

Հավատացյալ գյումրեցին շատ լավ գիտի նաև աղանդավոր Նիկոլի իրական քաղաքականությունը ՀԱԵ-ի դեմ։

Գյումրեցին շատ լավ հասկանում է, որ խնդիրը ոչ թե կաթողիկոսն է, այլ աղանդավոր Նիկոլի ցանկությունը՝ որոշ սատանիստ դավաճանների միջոցով քանդել ՀԱԵ-ն։ Իսկական գյումրեցին ԵՐԲԵՔ իրեն թույլ չի տա դուրս գալ եկեղեցու դեմ և Դավիթը չէ, ո՛վ ուզում է լինի, գյումրեցին երբեք զավթված Յոթ Վերք չէր գա այդ օրը։

Ավելին, Նիկոլի կողմից գյումրեցիների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը՝ Գյումրու օրվա կապակցությամբ գյումրեցիներին չշնորհավորելը է՛լ ավելի մեծ զզվանք հարուցեցին բնակիչների մոտ աղանդավոր Նիկոլի նկատմամբ։

Ինչպես կասեն այս պարագայում՝ կեղտի հոտը Նիկոլի վրայից է գալիս, բայց ինքը , Դավիթի վրայից է «հոտ առնում»։

Ի դեպ, 7 տարում Դավիթը Շիրակի 5-րդ մարզպետն էր։ Ձեռնոցի պես մարզպետներին փոխող Նիկոլը դրանով նաև ցույց է տալիս իր անլուրջ վերաբերմունքը մեր մարզի նկատմամբ՝ ապացուցելով, որ իր դրած կադրերը ձախողված են կամ իր կապրիզները չեն կատարում։

Շատ անլուրջ է։

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Հետաքրքիր է, յոթվերքյան շաբաշ-փարթին տապալելու համար պատժվողներ էլի կլինե՞ն, թե սատանիստ դդումն իր կադրերին ատամներով կպահի և Դավիթը կդառնա միակ քավության նոխազը։

Դիտվել է՝ 3543

Մեկնաբանություններ