Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Այսօր Ս.Պատարագին եկեք միասնաբար աղոթենք մեր Արցախ աշխարհի համար

Այսօր Ս.Պատարագին եկեք միասնաբար աղոթենք մեր Արցախ աշխարհի համար
15.03.2026 | 09:46

Տեր Հիսուս Քրիստոս, խնդրում ենք ողորմիր մեզ, որ չկարողացանք արժանի լինել մեր հայրերի թողած սրբազան ժառանգությանը: Տուր մեզ ապաշխարության հոգի, զղջացող սիրտ, ուղիղ միտք, հոգևոր արթնություն, որ դառնանք դեպի Քեզ ու մեր սխալներից ճիշտ հետևություններ անենք: Մենք անընդհատ, անդադար, աննահանջ խնդրելու ենք մեր կորուսյալ Սրբազան Հայրենիքի մի մասը կազմող Արցախի համար, հուսալով, որ Քո ողորմության դուռը մի օր կբացվի մեր առջև:

«Եթէ մոռանամ քեզ, Երուսաղէ՛մ (Արցա՛խ), թող իմ աջը մոռանայ ինձ։

Թող լեզուս քիմքիս կպչի, թէ քեզ չյիշեմ, եթէ իմ ուրախութեան սկզբում նախ քե՛զ, Երուսաղէ՛մ (Արցա՛խ), չգովաբանեմ» (Սաղմ. 136:5-6):

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 2847

Մեկնաբանություններ