Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ես վանաձորցի եմ, սյունեցի եմ, արցախցի եմ, երևանցի եմ, ես հայ եմ

Ես վանաձորցի եմ, սյունեցի եմ, արցախցի եմ, երևանցի եմ, ես հայ եմ
05.04.2026 | 11:00

Մենք մի տեղից ենք, մի ազգից, մի ծագումնաբանությունից, մենք մի մեծ ընտանիք ենք։ Չկա արցախցի, կապանցի, երևանցի կամ լոռեցի, կա ազգություն, որը բոլորիս այնքան է միացնում, որ ջնջվում է ցանկացած ՑԻ։

Արցախի համար անելով, ես իմ համար եմ անում, Գյումրու համար անելով ես իմ համար եմ անում, Երևանի համար անելով ես իմ համար եմ անում ու միևնույն ժամանակ անում եմ մնացածի համար, ովքեր ապրում են Գյումրիում, Կապանում կամ Սևանում։

Մեզանից ոչ ոք ինձ պարտք չէ, ես ոչ ոքի պարտք չեմ, մենք անում ենք մեր համար։

Սա է իմ մոտեցումը, չնայած այն կարող է չհամապատասխանել քո կարծիքին, բայց այդպես էլ է լինում։

Գրիգորի ԲԱԴԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 4112

Մեկնաբանություններ