Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հրապարակային պատժիչ գործողություն

Հրապարակային պատժիչ գործողություն
07.04.2026 | 12:15

Բազմաթիվ հիվանդություններով տառապող 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին շարունակում են պահել կալանքի տակ։ Խոշտանգման են ենթարկում ոչ միայն նրան, այլև ընտանիքին, մորը, որին թույլ չեն տալիս տեսակցել մանկուց իր խնամքի տակ գտնվող հիվանդ որդուն։ Խոշտանգում են նաև հասարակության այն հատվածին, որը դեռ չի կորցրել իր կարեկցանքն ու գթասրտությունը մարդու նկատմամբ։ Սա հրապարակային պատժիչ գործողություն է, որին մասնակցում են գլխավոր դատախազությունը, արդարադատության նախարարությունն ու դատական համակարգը։ Նիկոլ Փաշինյանն ուզում է անխոս իրեն ճանաչեն արտոնյալ, բռնապետ։ Ալիևի բռնապետի դափնիները նրան հանգիստ չեն տալիս։

Ժաննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3622

Մեկնաբանություններ