Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.04.2026 | 22:01
Ամենախնա՛մ Տեր,
Քո սուրբ երկյուղը պահապան դիր աչքերիս` այլևս անպատկառ
չնայելու, ականջներիս՝ չախորժելու լսել չար խոսքեր, բերանիս՝ սուտ
չխոսելու, սրտիս՝ չարը չխորհելու, ձեռքերիս՝ անիրավություն չգործելու և
ոտքերիս՝ անօրենության ճանապարհով չգնալու։
Այլ ուղղի՛ր մեր ընթացքը`
միշտ լինելու ըստ Քո պատվիրանների
Եվ ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝
Բազմամեղիս։
Ամեն։

Սուրբ Ներսես Շնորհալի
Դիտվել է՝ 4895

Մեկնաբանություններ