Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պատմությունը կրկնվելու վատ սովորություն ունի

Պատմությունը կրկնվելու վատ սովորություն ունի
05.05.2026 | 18:08

Երբ թուրքը հայտարարում է, որ իրեն ՀՀ-ում զգում է ինչպես տանը, դա նշանակում է, որ ինչ-որ մի փուլում պլանավորում ունի այդ հողը օկուպացնելու:

Պատմական օրինաչափություն է:

Իսկ օկուպացիան լինում է նաև հանձնվելու գործիքներով. սանձակ դարձնելով: Պատմություն իմացողները հիշում են Ալեքսանդրետի սանջակը, Հաթայը:

Երբ ռուսները դուրս գան, սրանք կմտնեն:

Ի դեպ, երբ սրանք մտան 20-րդ դարի 10-ականներին, հայ որոշ купец-ներ իրենց կանանց ու աղջիկներին կառքերով ցուցադրական նվեր էին անում թուրք զորավարներին, որ սրանք լավ աչքով նայեն դրանց բիզնեսներին.

Պատմությունը վատ սովորություն ունի կրկնվելու:

Ընտրեք նիկոլին, դա է թրքաֆիկացման միակ ու աներկբա առաջնորդը:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3705

Մեկնաբանություններ