ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

ՈՎ ՈՒՄ ԲԱՐԵԿԱՄՆ Է

ՈՎ ՈՒՄ ԲԱՐԵԿԱՄՆ Է
02.03.2012 | 00:00

Չնայած նախընտրական քարոզչությունը մեկնարկում է ապրիլի 8-ին (հետաքրքիր զուգադիպությամբ՝ Զատիկի օրը), սակայն, մեր տեղեկություններով, մարզերում արդեն նախընտրական լուրջ գործընթացներ են խմորվում։ Իշխանական կուսակցություններից յուրաքանչյուրը գցում-բռնում, հաշվարկում է սեփական ռեսուրսները: Որոշ մարզպետներ, որոնց հրաժարականները մինչ ընտրություններ հետաձգվել են, մեր աղբյուրի փոխանցմամբ, առավել ակտիվ են աշխատում: ՈՒշագրավ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում, որի մարզպետը ԲՀԿ-ական է, իսկ մարզպետարանի աշխատողների տրամադրությունները, ըստ տեղի աղբյուրի, «հանրապետական»:
Այնուամենայնիվ, ինչպես վստահեցնում են մարզի ՀՀԿ-ականները, իրար «փոր չթափելու» համաձայնություն կա, թեև ամեն մեկն իր կողմն է քաշում` հայտնի առակի սկզբունքով: Դպրոցի տնօրենների, գյուղապետերի մակարդակով «ինստրուկտաժներ» են արվում երկու կողմից էլ: Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, մարզպետի դիրքերը բավականին խախուտ են, ու դժվար թե հաջողվի այս մարզից ԲՀԿ-ին ավելի շատ ձայն ապահովել, քան ՀՀԿ-ին: Որովհետև, թեև մարզում փաստացի «տերուտնօրենը» ԲՀԿ-ն է, «թելադրողը» էլի ՀՀԿ-ն է լինելու:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ