ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հոգեբուժարանը սիմվոլիկ տարածք է

Հոգեբուժարանը սիմվոլիկ տարածք է
09.07.2012 | 18:16

Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» անվանակարգում ներկայացված միակ հայկական ֆիլմն է:
Ֆիլմը ներկայացնում է ուժեղ և միաժամանակ տառապող հերոսի կերպար, որը հոգեբուժարանում պայքարում է իր վախերի, սիրո, հույսի ու ցավի դեմ: Անհավանական երաժշտության հնչյունները, որը նվագում է աղջիկը առանց երաժշտական գործիքի, հասնելով նրա ականջին` էլ ավելի անօգնական է դարձնում նրան:
Ռեժիսորի խոսքով` հոգեբուժարանը սիմվոլիկ տարածք է, որտեղ հերոսները ճնշված են, փակված: «Այդ տարածքը կարող էի որպես հեղինակ ստեղծել մեկմետրանոց վանդակի մեջ, մեգապոլիսի մեջ կամ էլ հոգեբուժարանում,-ասաց նա:- Ինչո՞ւ հոգեբուժարան, որովհետև մթնոլորտը հիվանդ է, իսկ մարդուն կարող ես համոզել` հրաժարվել իր պայքարից միայն նրան հոգեպես կոտրելով: Այս դեպքում հերոսները կոտրված էին, ոչ թե հոգեկան հիվանդներ»:
Կհաղթի՞ իր ֆիլմը, թե՞ ոչ, Լիլիթ Մովսիսյանը դժվարանում է ասել, քանի որ չի հասցրել դիտել բոլոր ֆիլմերը: «Կարևորն այն է, որ ֆիլմը մրցութային փուլում է»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ