Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Գյուղացիներին «մխիթարեցին»

Գյուղացիներին «մխիթարեցին»
20.05.2013 | 20:50

Կարկտահարությունից տուժած գյուղերի ճարահատյալ բնակիչները այսօր որոշել էին բողոքի ակցիա անցկացնել նախագահական նստավայրի առաջ, բայց նրանք մայրաքաղաք չհասան, փոխարենն Արմավիր տանող գլխավոր ճանապարհին նրանց հետ հանդիպման եկան գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Պաշտոնյաները գյուղացիներին հորդորեցին սպասել, մինչև կճշտվի վնասի իրական չափն ու կներկայացվի գործադիր մարմնի ղեկավարին: Գյուղացիներին նաև վստահեցրել են, որ մինչև հինգշաբթի պատասխան կստանան:

Հավելենք, որ մայիսի 24-ին ԱԺ-ում տեղի են ունենալու կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված քայլերին առնչվող խորհրդարանական լսումներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ