Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երևանում կմեկնարկի «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը

Երևանում կմեկնարկի «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը
26.05.2013 | 14:07

Մայիսի 28-ին Երևանում կմեկնարկի «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը: Նախկինում համահայկական, այս տարվանից արդեն միջազգային փառատոնին կմասնակցեն անկախ կինո արտադրողներ Հայաստանից և սփյուռքից, եվրոպական, ԱՊՀ և ասիական երկրներից: Կհրավիրվեն նաև հայտնի կինոգործիչներ և UNICA-ի (ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի միջազգային միություն) ներկայացուցիչները: Փառատոնը կազմակերպում է ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը:Կենտրոնի տնօրեն Արտաշես Հովհաննիսյանի փոխանցմամբ, փառատոնի ընթացքում կցուցադրվեն պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ ֆիլմեր հինգ անվանակարգով` հեղինակային, պրոֆեսիոնալ, ուսանողական, լավագույն ռեժիսոր ու լավագույն օպերատոր: Փառատոնի հաղթողները, ովքեր ներկայացնեն լավագույն հայկական ֆիլմերը կմեկնեն UNICA-75 Համաշխարհային անկախ ֆիլմերի փառատոն:

Փառատոնին մասնակցելու է 45 ֆիլմ, որից 17-ը Հայաստանից, մյուսները` 24 երկրից: Ժյուրիի անդամները հայաստանցի ճանաչված մասնագետներ են:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ