ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մասնակի փլուզվել է Սբ. Ստեփանոս եկեղեցին

Մասնակի փլուզվել է Սբ. Ստեփանոս եկեղեցին
16.07.2013 | 18:10

Հորդառատ անձրևների պատճառով հուլիսի 14-ին մասնակի փլուզվել է Սյունիքի մարզի Արևիս համայնքի վարչական տարածքում գտնվող, հանրապետական նշանակության Թանահատի վանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից տեղեկացնում են, որ փլուզվել է հարավային մուտքից վերև գտնվող հատվածը` մինչև մուտքի ճակատկալ քարը:
Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, մարզային ծառայության կողմից ներառված է եղել առավել վտանգված հուշարձանների ցուցակում:
Հավելենք, որ Հայաստանում կա շուրջ 24500 հուշարձան, որոնցից առավել վտանգված են մոտ 300-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ