Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վարորդ. «Հիմա էլ ես 50-նոց չունեմ»

Վարորդ. «Հիմա էլ ես 50-նոց չունեմ»
21.07.2013 | 18:28

Այսօր, քաղաքում սպասարկող գրեթե բոլոր միկրոավտոբուսների պատուհաններին փակցված էր`«Ուղեվարձը 150 դրամ»: Երեկ չկար նման բան, այսօր էին փակցրել: Հնարավոր է` հրահանգը վերևից էր տրվել, որովհետև վարորդները չափազանց ագրեսիվ պահվածք էին դրսևորում: Երեկ մեղավորության զգացում էր նկատվում, այսօր`ոչ:

Ծանոթներիցս մեկը պատմեց, թե ինչպես է այսօր 74 համարի ավտոբուսի վարորդը բոլոր ուղևորներին իջեցրել ավտոբուսից, երբ վերջիններս հայտարարել են, թե չեն վճարելու 150 դրամ: «Ով չի վճարելու հենց հիմա իջեք ու մյուս անգամ էս ավտոն չնստեք»,-ասել է նա: ՈՒղևորները վիճաբանելով նրա հետ, իջել են և ուրիշ ավտոբուս նստել` հանդիպելով էլ ավելի ջղային վարորդի:

Բայց, օրինակ, 7 համարի միկրոավտոբուսում, որով այսօր ես երթևեկեցի, թվով ինը ուղևորն էլ հլու-հնազանդ վճարեց պահանջվող 150 դրամը:Մինչև իմ կանգառ` (Երկաթուղային կայարան) հասնելը, ինձնից առաջ մի երիտասարդ իջավ.«հոպար ջան, չես նեղանա չէ՞, որ 100 տամ» և չսպասելով «հոպարի» պատասխանին` նշված մետաղադրամը դրեց նրա ափի մեջ` ու համարյա դուրս թռավ: Հաջորդը ես պետք է իջնեի. մեկ կանգառ հետո. մնացել էինք երկու ուղևորներով: Որոշեցի, մինչև տեղ հասնելը, պահն օգտագործել`զրուցել վարորդի հետ` համընդհանուր ցավոտ թեմայի շուրջ: Իմ առաջին հարցը հետևյալն էր. «Մեղք չե՞ն էս ժողովուրդը>>: Վարորդը, որ միջին տարիքի տղամարդ էր`հայելու միջից նայեց վրաս ու լռեց: Մի փոքր անց` շարունակեցի մենախոսությունս.«Մարդ կա`այդ 50 դրամին մի 50 էլ ավելացնում` հաց է գնում»: Նա նորից նայեց ինձ և խորը, շա՜տ խորը, կարծես մի ծանրություն լիներ ուսերին, հոգոց հանեց, ու դարձյալ լռեց: «հոգոցն» արդեն իմ բոլոր հարցեր պատասխանը տվեց...Վճարեցի 200 դրամ, որ իջնեմ: Որոշել էի` չվերցնել 50 մանրադրամը: «Ձեր մանրը»,-լսեցի հետևիցս. շրջվեցի` նա ինձ էր պարզել 100 դրամանոց: Ակամա ժպտացի. «Էսօր ով նստեց 50 դրամանոց չուներ, լրիվ 100 տվեցին,, հիմա էլ ես 50-նոց չունեմ»,-ասաց, դրամը հանձնեց ու «պոկվեց» տեղից:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ. Մենք`Հայաստանի քաղաքացիներս, շատ լավ հասկանում ենք, որ վարորդը այս գնային «պատերազմի մեջ գրեթե մեղավորություն չունի: Նա էլ մեզ պես հասարակ քաղաքացի է`նույն հոգսերով ու խնդիրներով: Ինչպես և մենք, նա էլ պետության, ավելի ճիշտ` պետությունն իշխող, մի քանի վաշխառուների «քաշվածն» է:

Դիտվել է՝ 1825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ