Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ակտիվիստ. «Ամեն Հենրիկ Հենո չի»

Ակտիվիստ. «Ամեն Հենրիկ Հենո չի»
26.07.2013 | 17:45

«Հենրիկ Նավասարդյան, ձեզ քոմմենթներ շատ են պետք: Մի քոմմենթ էլ ես անեմ: Կարծում եմ դրա իրավունքը ունեմ, մանավանդ` «գնա, ես քո…»-ից հետո: ՈՒրեմն, պարոն Նավասարդյան, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ամեն Հենրիկ Հենո չի, ամեն Հենո` Հենո չի»,- քաղաքապետարանի դիմաց հայտարարեց ակտիվիստներից մեկը:

«Մենք` խաղաղ ցուցարարներս, շրջափակման մեջ ենք գտնվում մեծաքանակ ոստիկանության զորքի կողմից: Եթե ձեր նպատակը մեզ պրեսինգով ճզմելն է, խնդրում եմ` հետ կանգնեք այդ նպատակից, ոչինչ չեք կարող անել»,-հավելեց մեկ ուրիշը:

«Եթե ձեր նպատակը մեզ բռնի կերպով ձերբակալելն է, բռնություն կիրառելն է, ապա դա անիմաստ է: ՈՒզում եք` պրեսինգի դիմեք, ուզում եք` ձերբակալեք, ոստիկանական զորք կանչեք, կարող եք Զինված ՈՒժերին կանչել. մեզ լռեցնելու միակ տարբերակը թուրքական ձևն է. «Չկան հայեր, չկա հայկական հարց, չկանք մենք, չեն լինի խոսացողները: Սա միակ տարբերակն է, մնացած ձևերը անիմաստ են»,-շարունակեց գլխավոր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը:

Ցուցարարները մի հարցում վստահ էին` որոշման կասեցումը միայն ժողովրդին հանգստացնելու համար է. «Սա Տիգրան Սարգսյանի հերթական բլեֆն է»-համոզված էին նրանք:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ