Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Բարոյական տեսանկյունից դա ամենամեծ ձեռքբերումն էր»

«Բարոյական տեսանկյունից դա ամենամեծ ձեռքբերումն էր»
28.07.2013 | 18:49

Ամեն օր, Մաշտոցի պուրակում, երեկոյան ժամը 20:00-ին, «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի կողմից կազմակերպվում է հաշվետվություն-քննարկում, որի արդյունքում ակտիվիստներն ընդունում են նոր առաջարկներ: «Ակցիայի մասնակիցներից կազմված խմբերը գալիս և ներկայացնում են իրենց գործողությունները, գաղափարները, կարծիքները, եթե խնդիրներ կան` քննարկվում են»,-ասաց Վահագն Մինասյանը` նշելով, որ շատ կուզենային, որ դա դառնար քաղաքային մշակույթ: «Համախմբված պայքարը շատ կարևոր է: Երևանում այսքան երկար տարիներ ապրելով և անծանոթների հետ շփումից ու միմյանց հանդիպելիս` դեռ այսքան ջերմություն չէի տեսել, որքան այս օրերին: Բարոյական տեսանկյունից դա ամենամեծ ձեռքբերումն էր: Ի վերջո բոլորը հասկացան, որ միասնական ջանքերով, առանց որևէ մեկի ուղղորդմամբ մենք հաղթանակ տարանք»,-հավելեց նա:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ հասարակությունը նույնպես աջակցություն է ցուցաբերում իրենց, փորձում օգտակար լինել ինչով կարողանում է` «սննդով, հաց ու ջրով» :

Համերաշխ համագործակցություն է տիրում նաև ոստիկանների հետ. «Աշխատում ենք հնարավորինս քաղաքակիրթ ձևով համագործակցել»,-նշեցին նրանք:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ