Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պուտինը նախազգուշական հոդվածով դիմել է ԱՄՆ-ի ժողովրդին

Պուտինը նախազգուշական հոդվածով դիմել է ԱՄՆ-ի ժողովրդին
12.09.2013 | 16:03

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան «New York Times»-ի միջոցով դիմել է ամերիկացի ժողովրդին` նախազգուշացումով:

Նա նշել է, որ ռազմական միջամտությունը Սիրիայի հակամարտությանը կբարձրացնի բռնության մակարդակը և կխթանի ահաբեկչության նոր ալիքը:
«Միացյալ Նահանգների կողմից Սիրիային հարված հասցնելը, չնայած ուժեղ ընդդիմության` ի դեմս քաղաքական և կրոնական առաջնորդների, այդ թվում Հռոմի պապի, բազմաթիվ երկրներում կհանգեցնի մեծ թվով անմեղ զոհերի: Շիկացած իրավիճակը` հակամարտության տեսքով, կարող է տարածվել նույնիսկ Սիրիայի սահմաններից դուրս»,- գրել է նախագահը:
Ավելի ուշ, Օբամայի վարչակազմի աղբյուրը մեկնաբանելով Վլ. Պուտինի այս հոդվածը` հրապարակված «New York Times»-ում, հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը պետք է իրականացնի սիրիական ռեժիմի իր առաջարկած զինաթափման ծրագիրը։ «Դա լավ է… Նա (Պուտինը) գործի դրեց իր առաջարկը, և այժմ իր տարածքը ¥Ռուսաստանը¤, ամբողջությամբ կրում է պատասխանատվություն դրա համար»,- նշել է աղբյուրը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ