Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ինչպես ընտրել ճիշտ խաղալիք

Ինչպես ընտրել ճիշտ խաղալիք
17.09.2013 | 13:20

Ի՞նչ խաղալիքներով են այսօր խաղում մեր երեխաները, որքանո՞վ են դրանք անվտանգ, և ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ երեխայի առողջության վրա անհայտ ծագմամբ տարատեսակ խաղալիքները: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ «Զարկերակ» ակումբում այսօր անդրադարձավ այս խնդրին` հորդորելով պատահական տեղերից խաղալիքներ չգնել. «Խոսքը միայն խաղալիքին չի վերաբերում, նաև՝ մանկական սննդին: Պետք է խուսափել սնունդը բաց, վտանգավոր տեղերից գնելուց, աշխատեք փակ խանութներից գնել»,-ասաց նա: Ըստ Պողոսյանի, իրենց ասոցիացիան սպառողների կողմից խաղալիքներին առնչվող դժգոհություններ ստանում է, բայց հազվադեպ: Դրանք առնչվում են հիմնականում այն հանգամանքի հետ, որ խաղալիքի վրա պատշաճ մակնշում չի լինում, իսկ եթե կա էլ, ապա օտար լեզուներով, ոչ հայերենով, ինչն անհասկանալի է սպառողի համար. «Մանր դետալները չեն նշվում, տեղական խաղալիքներ գրեթե չկա, ամբողջը չինական արտադրության է»,-նշեց նա, հավելեով, որ չինականը միայն չարիք է և պետք է գերադասել տեղական խաղալիքը: Պողոսյանի կարծիքով, որքան խանութը մեծ է, այնքան խաղալիքները վստահություն են ներշնչում, իսկ փոքր խանութներում, կրպակներում և տոնավաճառներում գերակշռում են անորակ խաղալիքները: Բանախոսի փոխանցմամբ՝ Հայաստանում գործում է «Պարտադիր սերտիֆիկացման մասին» օրենքը, որի համաձայն՝ բոլոր ապրանքները պետք է ունենան սերտիֆիկատներ: Սակայն օրենսդրությունը փոխվել է, և այժմ սերտիֆիկացումը նույնպես պարտադիր է. «Նախկինում ապրանքները ստուգվում էին սահմանին կամ արտադրման պահից, ապա նոր ներմուծվում էին շուկա` արդեն սերտիֆիկացված, իսկ ներկայումս սերտիֆիկացումը պարտադիր է միայն վաճառքի հանելու պահին, իսկ դա վատ վերահսկողության է հանգեցնում»,-արձանագրեց սպառողների միության նախագահը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ