Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պեսկովը հերքել է Պուտինի պսակադրության մասին լուրերը

Պեսկովը հերքել է Պուտինի պսակադրության մասին լուրերը
22.09.2013 | 13:02

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է սոցցանցերում շրջանառվող լուրերը` կապված Վլադիմիր Պուտինի և Ալինա Կաբաևայի հարսանիքի հետ: Մամուլի քարտուղարի փոխանցմամբ, նախագահն այդ խոսակցությունները համարում է «շաբաթօրյա համացանցային վարժանք` ձանձրույթից»: Այն փաստը, որ Վլադիմիր և Լյուդմիլա Պուտիններն ամուսնալուծվել են, հայտնի դարձավ այս տարվա հունիսի սկզբին: Ամուսինները բացառիկ հեռուստահաղորդման ժամանակ նշեցին, որ իրենց «քաղաքակիրթ մակարդակով է տեղի ունենում»: Նախագահը հստակեցրել էր, որ իր կինը «պատվով կատարել է իր գործ», և հիմա յուրաքանչյուրն իր կյանքն ունի: Ինչ վերաբերում է «հոգևոր ոլորտին», ապա, նախագահի խոսքով, այդ մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ Պուտինները եկեղեցում չեն պսակադրվել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ