ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սերժ Ավետիքյանը` «Լավագույն դերասան»

Սերժ Ավետիքյանը` «Լավագույն դերասան»
23.09.2013 | 19:43

Բաթումի 8-րդ միջազգային կինոփառատոնում «Փարաջանով» ֆիլմում գլխավոր դերակատարման համար` «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆրանսաբնակ ռեժիսոր, դերասան, սցենարիստ Սերժ Ավետիքյանը:

«Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն ՈՒկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է: Ռեժիսորներն են Սերժ Ավետիքյանը և Օլենա Ֆետիսովան: Օդեսայի միջազգային կինոփառատոնում «Փարաջանովը» հաղթող էր ճանաչվել «Լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Օդեսայի 4-րդ կինոփառատոնում ճանաչվել էր լավագույն լիամետրաժ ֆիլմ: «Փարաջանովի» երևանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում:
Հավելենք, որ ՈՒկրաինան 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորին նվիրված ֆիլմը ներկայացրել է «Օսկար» մրցանակաբաշխության` «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ