Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Տ. Վարդապետյանը Արմեն Չախալյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Տ. Վարդապետյանը Արմեն Չախալյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում
24.09.2013 | 17:29

«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը կարծում է, որ ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբոր` Արմեն Չախալյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չկա։ «Այն զուտ իրավական խնդիր է, քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»,- ասաց նա և նշեց, որ կատարվածի գնահատականը տվել են իրավապահ մարմինները, իսկ ինքն այդտեղ քաղաքականություն չի տեսնում:
Հիշեցնենք, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը, ձերբակալվել էր խուլիգանության մեղադրանքով: Նրա նկատմամբ Վրաստանի դատարանը որպես պատիժ սահմանել է չորս տարի պայմանական ազատազրկում և 2000 լարիի չափով տուգանք:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ