Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ադրբեջանցի մարդասպանը նախկինում ևս դատված է եղել

Ադրբեջանցի մարդասպանը նախկինում ևս դատված է եղել
17.10.2013 | 11:09

Բիրյուլևոյում մոսկվացի երիտասարդի սպանության մեջ կասկածվող Օրհան Զեյնալովը արդեն մեկ դատվածություն ունի. 2011թ. Նագատինսկիի դատարանը նրան մեղավոր է ճանաչել տեղի ունեցած ՃՏՊ-ի համար, որի ժամանակ տուժել է երկու մարդ, ինչի հետևանքով վերջինս դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման` քրեակատարողական գաղութում: Ազգությամբ ադրբեջանցի Զեյնալովը ծառայել է Ռուսաստանի Կալուգայի տարածաշրջանում և կրել շուրջ 16 պատիժ:

Ըստ լրատվամիջոցների հրապարակումների, դեռ 2011թ-ին Զեյնալովը, վարելով իր ընկերոջ մեքենան, ճանապարհ չի տվել կողքից ընթացող մոտոցիկլին, ինչի հետևանքով բախվել է վարորդին և ուղևորին ու նրանց լուրջ վնասվածքներ պատճառել: Զեյնալովն այդ ժամանակ իր մեղավորությունը չի ճանաչել` ասելով, որ մոտոցիկլիստը հարբած է եղել և նա է հրահրել վթարը, մինչդեռ փորձաքննության ընթացքում հակառակ փաստարկներն են պարզվել` հերքելով նրա ասածը:

Դատարանում, նա այդպես էլ չի ընդունել իր ակնհայտ մեղքը, և, ինչպես տեղեկացնում է մամուլը, իրեն պահել է շատ ինքնավստահ:

Պարզվում է` Զեյնալովը օրենքի հետ խնդիրներ է ունեցել նաև մինչև հիշյալ ավտովթարը: Նա մի քանի ամսով զրկվել է վարորդական իրավունքից` ավտոմեքենան սխալ վարելու և լուրջ խախտումներ կատարելու համար: Դրանից հետո նա ստացել է վարչական կալանք:

Հիշեցնենք` Օրհան Զեյնալովը կասկածվում է 25 -ամյա մոսկվացի Եգոր Շերբակովի սպանության մեջ: Սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի գիշերը, Վոստրյակովսկի անցումում: Ոստիկանությունը նրան ձերբակալել է երեքշաբթի երեկոյան, Կոլոմնայում և տեղափոխել Մոսկվա: Այժմ կասկածյալը կալանավորված է: Իր մեղավորությունը մարդասպանը ընդունել է, բայց հետո հայտարարել , որ դա արել է ինքնապաշտպանության համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ