Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 600 հազարը

Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 600 հազարը
22.10.2013 | 17:32

Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 600 հազարը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանցից 400 հազարը գտնվում է հատուկ ճամբարների տարածքներից դուրս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիացի փախստականների հոսքը կանխելու համար Թուրքիան Սիրիայի հետ սահմանին երկու մետրանոց պարիսպ է կառուցում: Դրա շինարարությունն արդեն սկսվել է Նուսայբին քաղաքի շրջակայքում:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից հայտնել են, որ սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում գերազանցել է 2 միլիոնը և հնարավոր է մինչև տարեվերջ այդ թիվը հասնի 3,5 մլն-ի: Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ շատ սիրիացի փախստականներ բնակվում են Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ