Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ադրբեջանցի դիվանագետները Զեյնալովին բացատրել են իր իրավունքները

Ադրբեջանցի դիվանագետները Զեյնալովին բացատրել են իր իրավունքները
23.10.2013 | 17:12

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները` հյուպատոս Ֆուադ Ալիևը և դեսպանության խորհրդական Աղալար Ատամօղլանովը հանդիպել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Բիրյուլևո թաղամասում Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովի հետ:

Հանդիպման ընթացքում նրանք Զեյնալովին բացատրել են իր իրավունքները, զրուցել և տեղեկացրել են, որ դեսպանատունը պայմանավորվածություն է ձեռք բերել փաստաբանի և թարգմանչի հետ, և որ նրանց հետ ստորագրել են պայմանագիր, իսկ առաջինը պաշտպանելու է նրա շահերը:

Զեյնալովն իր հերթին տեղեկացրել է, որ իր ձերբակալության օրը, ինչպես նաև մեկուսարանում գտնվելու ընթացքում, իր դեմ ֆիզիկական ուժ է կիրառվել և իրեն արժանապատվությունը վիրավորող, նվաստացուցիչ վերաբերմունքի են արժանացրել։

Դիվանագիտական ներկայացուցչությունը հաղորդել է, որ փաստաբանը մի քանի միջնորդություններ է ներկայացրել՝ մեղադրյալին մարմնական վնասվածքներ հասցնելու, նրա դեմ ֆիզիկական ուժ կիրառելու փաստերը քննելու վերաբերյալ: Դեսպանությունը նշել է նաև, որ շարունակելու է քայլեր ձեռնարկել արդար հետաքննության և դատական գործընթացի ապահովման համար:

Հիշեցնենք` ավելի վաղ, Քննչական կոմիտեի նախագահ Վլադիմիր Մարկինը հայտարարել էր, որ ձերբակալության ընթացքում Զեյնալովը դիմադրություն է ցույց տվել, որի համար էլ իրավապահները ստիպված են եղել բռնի ուժ գործադրել նրա նկատմամբ: Մարկինը ընդգծել էր, որ այս առումով իրավապահների քայլերն արդարացված են։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ