Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Տրանսպորտի սակագինը փորձագետների հաշվարկով 70-75 դրամ է

Տրանսպորտի սակագինը փորձագետների հաշվարկով 70-75 դրամ է
25.10.2013 | 14:39

Այսօր, «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների կողմից հրավիրված տնտեսագետ-փորձագետ Դավիթ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հայտարարեց, որ, իրենց հաշվարկներով, տրանսպորտի սակագնի ինքնարժեքը կազմում է 70-75 դրամ: Նրա խոսքով, տրանսպորտային ոլորտում բարեփոխումները կարող են տեղավորվել 100 դրամի սահմաններում: «Քաղաքապետարանը պարզապես ցանկանում է ավել գումար պահանջելով ժողովրդից՝ կատարել իրենց պարտավորությունները»,-ավելացրեց նա: ՀՀ փոխադրողների միության անդամ Հրանտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ով նույնպես ներկա էր ասուլիսին, հակադրվելով Դ. Գևորգյանին, ասաց, որ վերջինիս հաշվարկները անհիմն են և չեն համապատասխանում իրավիճակին: «Այսօր 23 երթուղի չի սպասարկում այն պատճառով, որ փոխադրող չկա: Մենք կանգնել ենք փակուղու առաջ, եթե ուղեվարձը չբարձրանա, տնտեսվարող սուբյեկտների վիճակը գնալով վատանալու է: Արդեն դատարանում գործեր ունենք, մեծ տույժեր են վճարում, որ իրավիճակից դուրս գան: Ցավոք, ոչ ոք փոխադրողների կողքին չի կանգնում, նրանք իրավապահ աշխարհի հետ մենակ են մնում: Մենք հաշվել ենք միկրոավտոբուսների սակագնի համար երկու հարյուր դրամ»,-նշեց նա` հավելելով, որ նախնական հաշվարկներով պարզվել է, որ ավտոբուսների համար պետք է սահմանել 250 դրամ, իսկ միկրոավտոբուսների համար` 200 դրամ ուղեվարձ, սակայն, երբ այդ թվերը ներկայացրել են Երևանի տրանսպորտի վարչություն` նրանց պատասխանել են, որ ժողովրդի վիճակը վատ է և առաջարկել են առայժմ 150 դրամ սահմանել:
Տրոնսպորտի ուղեվարձի դեմ բողոքողներին Եղիազարյանն առաջարկեց գնալ և մասնակցել Քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ ակտիվիստների կողմից ստեծված փորձագետների խումբը չի մասնակցում քաղաքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի քննարկումներին, պարոն Գևորգյանն ասաց, որ այդ հանձնաժողովը աշխատում է խախտումներով և բացի դա, այդ նիստերին, ի տարբերություն իրենց կողմից կազմակերպվող նիստերի, որոնք բաց են ու թափանցիկ, ոչ ոքի թույլ չեն տալիս մասնակցել:
Դավիթ Գևորգյանը տրանսպորտի սակագնին անռնչվող հարցերի շուրջ տասնօրյա ժամկետում քաղաքապետին և քաղաքապետարանի ցանկացած պաշտոնյայի հրավիրեց բանավեճի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ