Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Արտագաղթը կնվազի, եթե վերնախավի ներկայացուցիչները ևս կրեն պատիժ` օրենքով սահմանված կարգով»

«Արտագաղթը կնվազի, եթե վերնախավի ներկայացուցիչները ևս կրեն պատիժ` օրենքով սահմանված կարգով»
29.10.2013 | 17:09

«Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում այսօր տեղի ունեցավ «ՀՀ-ում արտագաղթի նվազեցմանն ուղղված քաղաքականության բարելավում» թեմայով հանրային քննարկում, որին ներկա էին ՀԿ-ների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, սոցիոլոգներ, խնդրով անհանգստացած քաղաքացիներ և այլք:
Քննարկման նպատակն էր խնդրով շահագրգիռ պետական կառույցների` ՀՀ Ազգային ժողովի, կառավարության պաշտոնյաների և այլ կազմակերպությունների միջև սկսել երկխոսություն` ուղղված արտագաղթի կրճատմանը:
«Արտագաղթի կառավարման գործոնները Հայաստանում» զեկույցով հանդես եկավ սոցիոլոգիական գիտությյունների թեկնածու, «ԱյՓի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի ղեկավար Սամվել ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
Որո՞նք են այն կարևոր պարամետրերը, որոնք կառավարելի կդարձնեն միգրացիայի գործոնը Հայաստանում: Ս. Մանուկյանի կարծիքով, որպեսզի միգրացիայի տեմպերը կրճատվեն, պետք է նախ որակապես բարելավվի երկրի տնտեսական վիճակը: «Արտագաղթը կնվազի, եթե իր անձը օրենքից բարձր դասող մարդը կրի իր պատիժը օրենքով սահմանված կարգով: Սա բնորոշ է հատկապես վերնախավի ներկայացուցիչներին: Պետության և հասարակության միջև պետք է կազմակերպվի ազնիվ և բաց երկխոսություն, որքան ազնիվ` այնքան շահավետ թե՛ պետության, թե՛ ժողովրդի համար»,-ասաց նա:
Պարոն Մանուկյանի փոխանցմամբ, անցկացված սոց-հարցումները ցույց են տվել, որ 2012-ին Հայասատնի բնակչության մոտ կեսը ամեն գնով ուղիներ էր փնտրում հեռանալու երկրից, և եթե հնարավորություն ունենար` ամեն ինչ կթողներ, կգնար: «Նրանցից 35 տոկոսը կամ աշխատանք էր փնտրում, կամ անգործ էր, բայց դա չի նշանակում, որ նրանք անպայման կթողնեին ու կգնային»,-նշեց նա և հավելեց, որ արտագաղթի հիմնական պատճառները սոցիալական են (52 տոկոս), հոգեբանական (45 տոկոս) և այլ (7 տոկոս): Այս փոքր տոկոսը նրանք են, որոնք հայրենիքից հեռանում են վերամիավորվելու նպատակով:
Ըստ Ս. Մանուկյանի, գոյություն ունի 18 տեսակի լարվածության գործոն, որոնցից են` հարուստների և աղքատների, աշխատողի և գործատուի, հասարակության և պետության միջև ընկած լարվածությունները: Այս մարդիկ, վերջինիս մեկնաբանմամբ, այն մարդիկ են, որոնք պետությանը վերաբերվում են ոչ թե իրենց սեփական երկրի, այլ` այն համարում են որպես «բիզնեսի վայր, բիզնես պետության», ինչը սխալ է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ