Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Չի կարելի ամեն պատահածի մտավորական անունով օծել»

«Չի կարելի ամեն պատահածի մտավորական անունով օծել»
30.10.2013 | 16:46

Այսօր, «Նոյյան Տապան» մամուլի ակումբում ԵԳՄ նախագահ Աբգար ԱՓԻՆՅԱՆԸ` «Այսօրը» և Հայաստանի մտավորականությունը» թեմայի շրջանակում անդրադարձավ մտավորականության առջև ծառացած խնդիրներին: Ա. Ափինյանը նշեց, որ միայնակ մարդը մեն-մենակ չի կարող լուծել դրանք, ինչի համար անհրաժեշտ է լրագրողների աջակցությունը
«Բոլոր ժամանակներում մտավորականները միշտ առաջին տեղում են եղել: Ես վստահ եմ, որ մեր առջև դրված բոլոր խնդիրները կկատավեն, եթե հասարակությունը ինչպես որ հարկն է ճանաչի և գնահատի նրանց: Իմ խնդրանքը հետևյալն է` կանգնեք նրանց կողքին»,-դիմելով լրագրողներին` ասաց նա: Ափինյանի խոսքով, լրագրողներին թվում է, որ բոլոր կոմպոզիտորները մտավորականներ են, մինչդեռ դա այդպես չէ: «Լրագրողները չեն ճանաչում մտավորականին և ամեն պատահածի մտավորական անունով են օծում, չի կարող միջակ բանաստեղծը մտավորականի անուն ունենալ, չի կարող կոմպոզիտորը, որը ոչինչ չի ստեղծագործել, մտավորական կոչվել: Մտավորականը նա է, որ գնում է դեպի ժողովրդի ցավոտ տեղը»,-ասաց ԵԳՄ նախագահը:
Բանախոսը տեղեկացրեց, որ համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնն արդեն հասցրել է երեք նիստ անել, ինչն առնչվել է հասարակության կարևորագույն խնդիրներին: Նրա փոխանցմամբ, առաջին նիստը վերաբերվել է հեռուստատեսության ներկա տագնապալից վիճակին, երկրորդի ընթացքում քննադատվել է այն երևույթը, երբ «համեստ» հասարակության կողքին, որոնցից շատերն անգամ աղքատ են և սովի մատնված, հարուստները անամոթաբար ցուցադրում են իրենց հարստությունը: Երրորդ նիստը վերաբերվել է հանրապետությունում տարվող կադրային քաղաքականությանը, ինչը մեծ աղետ է երկրի համար:
Թե ինչպես են մտավորականները պատրաստվում պայքարել հեռուստատեսության «վնասակար» հաղորդումների դեմ, պարոն Ափինյանը ասաց` «բարի կամքով»: Մանրամասնելով խոսքը` նա նշեց, որ մարդը երբեք ոչնչի չի հասնի, եթե դրսևորում է չարություն և ագրեսիա. «Մենք ընտրել ենք ամենաճիշտ, բայց ամենադժվար ճանապարհը` որևէ արդյունքի հասնելու համար: Մենք սպառնալիքով չենք գործում, չենք փնովում, որպես մտավորական մենք պարտավոր են բարի կամք դրսևորել, հորդորել, բացատրել, որ հեռուստատեսությունը վնաս է հասցնում մատաղ սերնդին: Մենք հանգիստ ենք ասում և կարծում եմ այս մոտեցումը իր նպատակին կծառայի»,- ասաց նա` վստահեցնելով, որ մտավորականը այն մարդն է, որը չպետք է շուրթերը պղծի անեծքով:
Աբգար Ափինյանը խոսեց նաև կրթական համակարգում առկա բազմաթիվ խնդիրներից: «Այսօր, հատկապես ավագ դպրոցը, բազմաթիվ պրոբլեմներ ունի, որոնց վրա աչք է փակում ԿԳ նախարարը: Մենք կներկայացնենք մեր առաջարկները և կտեսնենք` նախարարը ուզո՞ւմ է լուծել դրանք. եթե ոչ` կդնենք նրա հրաժարականի հարցը»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ