Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պուտինը հանձնարարել է դեղորայքով օգնել Սիրիային

Պուտինը հանձնարարել է դեղորայքով օգնել Սիրիային
17.11.2013 | 12:33

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առողջապահության նախարարությանը հանձնարարել է օգնություն ցուցաբերել Սիրիային` տրամադրելով դեղամիջոցներ:

Այս որոշումը Պուտինը կայացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հեռախոսազրույցից հետո:
«Հաշվի առնելով Սիրիայի առողջապահական ծանր իրավիճակը, Ռուսաստանի Դաշնությունը որոշեց Սիրիային որպես օգնություն ուղարկել դեղամիջոցներ, բժշկական պարագաների և առաջին օգնության համար նախատեսված բժշկական գործիքների փաթեթներ»,- ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ի դեպ, Պուտինի և Ասադի այս հեռախոսազրույցը, ինչպես նշում են ռուսական ԶԼՄ-ները, առաջինն է եղել, մինչդեռ Սիրիայում երկու տարի է` ընթանում է քաղաքացիական պատերազմ:
Հեռախոսազրույցի հնարավոր պատճառներից մեկը, ըստ լրատվամիջոցների, «Ժնև-2» խաղաղության կոնֆերանսի քննարկումն է եղել և դրան նախապատրաստվելը:

Հիշեցնենք, որ Սիրիայում իշխանության և ընդդիմության միջև զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: Այս ընթացքում երկրում, ըստ ՄԱԿ-ի վերջին հաշվարկների, զոհվել է ավելի քան 70.000 մարդ, հարյուր հազարավոր սիրիացիներ դարձել են փախստականներ: Սիրիային պատերազմի պատճառած ընդհանուր վնասը հասել է 103,1 մլրդ. դոլարի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ