Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ամենախելացի երեխաները փնթիներն են

Ամենախելացի երեխաները փնթիներն են
18.12.2013 | 14:36

Այսպիսի հետաքրքիր եզրակացության են հանգել արտասահմանյան գիտնականները: Վերլուծելով փնթի տղաների և աղջիկների վարքագիծը, փորձագետները պարզել են, որ հենց այս երեխաներն են շատ ավելի հեշտ սովորում, պատասխանատու լինում աշխատանքում և զարգանում տարբեր ոլորտներում: Երեխայի թափթփվածությունը դրականորեն է ազդում դպրոցում հաջողությունների վրա: Փորձագետների նոր ուսումնասիրությունը անցկացվել է 16 ամսական մանուկների վրա: Պարզվել է, որ ամենահետաքրքրասեր հետազոտվողները փնթիներն են: Այնպես որ, որևէ կեղտոտ իրի ձեռք տալն ու այն բերանը տանելը, հատակին իրեր շպրտելն ու ձեռքերով կերակուրի հետ խաղալը փոքրիկներին կարևոր ինֆորմացիա է տալիս: Այդպիսով, նրանք հետաքրքիր տեղեկություններ են հավաքում իրենց շրջապատի և բազմաթիվ արձագանքներ` իրենց գործողությունների վերաբերյալ:

Ամենակարևորն այն է, որ այդ տեղեկությունները ոչ մաքրասեր երեխաներն ապագայում կարող են օգտագործել կյանքի տարբեր բնագավառներում:

Նոր ուսումնասիրության արդյունքները վկայում եմ նաև այն մասին, որ երեխաները, ովքեր անփույթ են և թափթփում ու կեղտոտում են իրենց շուրջը, կամ հակված են առավել «կեղտոտ» գործողությունների, 20 տոկոսով ավելի արագ և ավելի ճիշտ են սովորում առարկաների անունները, քան ավելի մաքրասերները:

Այսպիսով, փորձագետները եզրակացրել են, որ երեխաների շփումը կեղտոտ առարկաների հետ օգտակար է: Այն նպաստում է խոսքի զարգացմանը և մտքի ձևավորմանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ