ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Փրկված մայրը»

«Փրկված մայրը»
03.01.2014 | 14:08

Լաս-Վեգասում Հայ Առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցու մուտքի մոտ տեղադրվել է «Փրկված մայրը» քանդակը: Տեղակացնում է news.am-ը: Քանդակագործը Ռոման Գալստյանն է: Քանդակի տեղադրումը նախաձեռնել է Գարի Տերացուն, ով իր կնոջ՝ Դորիսի հետ ապրում է ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի խաղաղ թաղամասում և չի մոռացել ողբերգական պատմությունները, որոնք իրեն պատմել է Ցեղասպանությունից փրկված մայրը:
Բրոնզե քանդակը նվիրվում է 1915-ի Ցեղասպանությունից փրկված հայ մայրերին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ